Նարդի Սարդ-կարիճ
Բացառիկ ձեռագործ նարդի՝ հաճարենու փայտից, սարդի և կարիճի գեղարվեստական փորագրությամբ
Այս յուրահատուկ նարդին պատրաստված է բնական հաճարենու փայտից՝ վարպետների մանրակրկիտ ձեռքի աշխատանքի և բարձրարվեստ փորագրության միջոցով։
Նարդու արտաքին երկու կողմերը զարդարված են ինքնատիպ ծավալային կոմպոզիցիաներով։ Մի կողմում պատկերված է սարդ՝ իր մանրակրկիտ մշակված սարդոստայնի կենտրոնում, իսկ մյուս կողմում՝ կարիճի արտահայտիչ և դինամիկ պատկերաքանդակը։
Յուրաքանչյուր դետալ մշակված է ձեռքով՝ ընդգծելով փայտի բնական գեղեցկությունն ու վարպետի անհատական ձեռագիրը։
Արժեքի մեջ ներառված են
32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: